Сообщения

Сообщения за сентябрь, 2017

Եռյակ ծիրանի

Изображение
  Մեր գործունեության ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ ձեր՝ մեր հաճախորդների, նախասիրությունները խիստ տարբերվում են անգամ մեկ տեսակի չրի համար։ Ուստի որոշեցինք ստեղծել այն ապրանքը, որը դուք եք ցանկանում ստանալ, այլ ոչ թե արտադրել այն, ինչ մենք ենք ցանկանում և կարողանում։ Խնդիրը բավականին բարդ էր, պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մենք խիստ սահամնափակված ենք կիրառվող տեխնոլոգիաների և միջոցների հարցում մեր արտադրական փիլիսոփայությամբ և առաքելությամբ․ յն է, ստեղծել իրապես առողջարար, մաքուր, հիգիենիկ և համեղ արտադրանք առանց որևէ քիմիական, շաքարային ու այլ հավելումների։   Որոշեցինք մեր մտադրության իրականացումը սկսել ծիրանի չրից՝ որպես չրի ամենատարածված և ավանդական տեսակը Հայաստանում։ Սա նաև այն չիրն է, որի վերաբերյալ հաճախորդների նախասիրությունները խիստ բազմազան են և միմյանցից միանգամայն տարբեր։   Երկարատև պրպտումների, փորձարկումների և իրապես ստեղծագործ աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացանք Ձեր՝ մեր հաճախորդի համար ստեղծել երեք տեսակի համային, վիզուալ և այլ հատկանիշներով