Сообщения

Բալի չիր. առողջության համեղ դաշնակից

Изображение
         Տարբեր  ժամանակներում տարբեր մրգեր և դրանցից ստացվող տարբեր սննդատեսակներ դառնում են նորաձև, հայտարարվում են որպես առողջության հր աշալի աղբյուր: Դրանց մասին գրվում են տարբեր հոդվածներ, բլոգներ, դրանք դառ նում են պահանջված տարբեր նորաձև հաստատություններում որպես կոկտեյլների բաղադրիչ, սպորտային, առողջարար սնունդ և այլն: Օրինակ՝ նուռը, կապույտ հապալասը, կամ շատ հաճախ էկզոտիկ պտուղներ, ինչպես ասենք ամազոնյան ասայի արմավը, որոնք հանրահայտ են իրենց հակաօքսիդիչ և ծերացման դեմ պայքարող հատկություններով:       Սակայն թող անակնկալ չլինի,  երբ իմանաք, որ ձեզ շատ ծանոթ թթվաշ ու թարմացնող քաղցրահամով պտուղը՝ բալը, և հատկապես բալի չիրը ոչնչով չի զիջում և շատ կետերով նաև գերազանցում է շատ նորաձև ու պահանջված մրգերին:       Բալի չիրը երիտասարդության և առողջության պաշտպան      Ավելի ու ավելի հստակ և գիտականորեն հիմնավորված է դառնում այն փաստը, որ մարմնում ազատ ռադիկալներն են հանդիսանում ծերացման և հիվանդությունների առաջացման գլխ ավոր պատճառ, քանի որ հենց դրանք են նպաստում քաղցկեղի, սրտային հիվ

Եռյակ ծիրանի

Изображение
  Մեր գործունեության ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ ձեր՝ մեր հաճախորդների, նախասիրությունները խիստ տարբերվում են անգամ մեկ տեսակի չրի համար։ Ուստի որոշեցինք ստեղծել այն ապրանքը, որը դուք եք ցանկանում ստանալ, այլ ոչ թե արտադրել այն, ինչ մենք ենք ցանկանում և կարողանում։ Խնդիրը բավականին բարդ էր, պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մենք խիստ սահամնափակված ենք կիրառվող տեխնոլոգիաների և միջոցների հարցում մեր արտադրական փիլիսոփայությամբ և առաքելությամբ․ յն է, ստեղծել իրապես առողջարար, մաքուր, հիգիենիկ և համեղ արտադրանք առանց որևէ քիմիական, շաքարային ու այլ հավելումների։   Որոշեցինք մեր մտադրության իրականացումը սկսել ծիրանի չրից՝ որպես չրի ամենատարածված և ավանդական տեսակը Հայաստանում։ Սա նաև այն չիրն է, որի վերաբերյալ հաճախորդների նախասիրությունները խիստ բազմազան են և միմյանցից միանգամայն տարբեր։   Երկարատև պրպտումների, փորձարկումների և իրապես ստեղծագործ աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացանք Ձեր՝ մեր հաճախորդի համար ստեղծել երեք տեսակի համային, վիզուալ և այլ հատկանիշներով

Չորացրած լոլիկ կամ լոլիկի չիր․ անսպասելի, զարմանալի և հրաշալի

Изображение
 Այս նյութը պատրաստելու համար բավականին երկար փնտրեցինք հավաստի տեղեկատվություն ձեր ուշադրությանը ներկայացնելու համար։ Եվ մեր փնտրտուքի արդյունքում կարելի է ասել, որ նորովի բացահայտեցինք բնության այս հրաշալի պարգևը։ Անսպասելիորեն պարզվեց, որ մեզ այդքան ծանոթ լոլիկը այնքան հարուստ է մեզ անծանոթ առողջարար հատկություններով, որ մեկ գրառմամբ հնարավոր չէ ներկայացնել ամբողջը։   Կփորձենք հնարավորինս սեղմ և արդյունավետ կերպով ներկայացնել այդ տեղեկատվությունը։   Եվ այսպես. լոլիկը պարունակում է վիտամիններ C, B7 (բիոտին),  K,  A, B6, B3, B1, և E (նշված են ըստ պարունակության՝ շատից քիչ), միներալներ՝ մոլիբդեն, կալիում, պղինձ, մանգան, ֆոսֆոր և այլն  (նշված են ըստ պարունակության՝ շատից քիչ) և լիկոպին , որը նույնպես հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ։ Պետք է նշել, որ հատկապես լոլիկի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն են, որ այն դարձնում են շատ ազդեցիկ միջոց օրգանիզմի կենսունակության բարձրացման համար։      Այս բոլոր օգտակար նյութերը և միկրոտարրերը մեծ օգուտ են տալիս օրգանիզմի մի քանի ուղղությունն

Դեղձի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Изображение
  Դեղձը երևի թե ամենահամեղ, բուրավետ և հաճելի մրգերից մեկն է։ Այն իսկապես շատ համեղ է և մայր բնության կողմից լավ լիցքավորված է օգտակար նյութերով։ Իսկ չորացրած դեղձն արդեն հանդիսանում է մի քանի անգամ ավել օգտակար հզորություն ունեցող "նռնակ", որի "պայթյունից" մեր օրգանիզմը միայն կշահի։    Իսկ ի՞նչ կա այդ նռնակի մեջ․ այնտեղ կա բետա-կարոտին, B խմբի՝ ներառյալ PP, տիամին և B1 վիտամիններ, վիտամին E և այլն։ Այս պարունակությունը համալրում են նաև միներալները՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։    Եվ այսպես, բացի նրանից, որ մեր "նռնակն" ունի շատ գայթակղիչ հոտ և նուրբ համ, այն իր հրաշալի պարունակության շնորհիվ  նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։ Մասնավորապես այն օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածութունից հետո (սա կարծում ենք շատ կհետաքրքրի հատկապես գրասենյակային ծանրաբեռնված աշխատանք կատարողներին), ամրապնդում է իմունիտետը (իսկականն է այս գրիպների և այլ վարակների շրջանում) բարելավում է լեղապարկի աշխատանքը, կանո

Չրային խոհանոց․ չրերով կոմպոտ

Изображение
Չրային խոհանոց Նախաբան Մեր գործունեության սկբից ի վեր, ուսումնասիրելով չրագործությունը, ծանոթանալով չրերի տեսակներին, դրանց օգտակար հատկություններին, չորացման ընթացքում այդ հատկությունների պահպանման առանձնահատկություններին, կիրառությանը և այլն, տրամաբանորեն հասանք մի կետի որտեղից պարզ դարձավ, որ չրերը միայն հենց այնպես ուտելու և Սուրբ Զատիկի փլավի բաղադրիչ չեն, այլ դրանք իրենց ուրույն տեղն ունեն նաև խոհանոցում, հատկապես հայկական ավանդական խոհանոցում։ Մենք շարունակեցինք մեր փնտրտուքը և մեզ համար բացահայտեցինք բազմաթիվ ճաշատեսակներ և քաղցրավենիքներ, որոնց հիմնական բաղադրիչը հանդիսանում են չրերը։ Որոշեցինք սկսել մի շարք, որը կոչեցինք "չրային խոհանոց" և ներկայացնել այդպիսի "չրային" բաղադրատոմսեր ոչ միայն հայկական, այլ նաև այլ երկրների խոհանոցներից։ Դիմավորեք մեր առաջին բաղադրատոմսը, երևի թե ամենից պարզը։  Չրերով կոմպոտ Չրերով կոմպոտ կարելի է պատրաստել համարյա բոլոր չրերից։ Կարող եք վերցնել մեկ տեսակ, ասենք ծիրանի չիր, կամ խառնել մի քանի տեսակներ՝

Ծիրանի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Изображение
Ծիրանի չիրը հավանաբանր հանդիսանում է ամենատարածվածը և ամենից շատ օգտագործվողը Հայաստանում։ Երևի թե չկա մեկը, որ  լսած չլինի "սրտի համար լավ ա" կամ "սրտի դեղ ա" արտահայտությունը։ Սակայն արդյո՞ք միայն դրանով սահմանափակվում են ծիրանի չրի օգտակար հատկությունները։ Ընդհանրապես, ի տարբերություն թարմ մրգի, չրի մեջ օգտակար նյութերի քանակը մի քանի անգամ մեծ է (բացառություն են կազմում ջերմային ազդեցությունից նվազող, իսկ արևային չորացման պարագայում նաև արևի ճառագայթներից քայքայվող որոշ վիտամիններ և նյութեր), քանի որ ջրահեռացման արդյունքում տեղի է ունենում նյութերի խտացում։ Օրինակ, 100 գրամ ծիրանի չրի մեջ կան 5-10 անգամ ավելի շատ օգտակար նյութեր և տարրեր, քան նույն քանակի թարմ մրգի մեջ։  Եվ իրականում, փակ խցիկային չորացում անցած, առանց քիմիական հավելումների և մշակումների ծիրանի չիրը, բացի շատ հաճելի ուտելիք լինելուց, նաև հանդիսանում է բազմաթիվ օգտակար նյութերի շտեմարան։ Այսպես, այն պարունակում է  վիտամիններ՝ A, B1, B2, B3 (կամ PP), B4, B5, B6, B9, C, E, K,  կալիում, ֆոսֆ

Չրեր․ օգտակար թե վնասակար

Изображение
Չրերի օգտակարության վերաբերյալ տեղեկատվությունը շատ է։ Նույնիսկ շատ-շատ։ Թե՛ մեր առօրյայում, թե՛ օրվա լրահոսի մեջ շատ հաճախ ենք հանդիպում դրանց օգտակարության վերաբերյալ տարատեսակ տեղեկատվության։ Սակայն իրո՞ք բոլոր չրերն են օգտակար։ Այո, օգտակար են, սակայն կարող են նաև լինել վնասակար։ Խնդիրը չորացված մրգերի մեջ չէ, այլ դրանց չորացման գործընթացում կիրառվող քիմական մշակման։ Վաճառակետերում հանդիպող գույնզգույն, շողշողացող և կանչող չրերը հիմնականում անցել են քիմիական մշակում, որի նպատակն է երկարացնել պահպանման ժամկետը, պահպանել կամ ավելի վառ դարձնել մրգի նախնական գույնը, պաշտպանել միջատներից և այլն։ Միջազգային պրակտիկայում , հատկապես խոշոր չրագործական երկրներում, անբարեխիղճ արտադրողների կողմից կիրառվում են չրերին ախորժելի տեսք տալու քիմիական միջամտությունների բազմաթիվ միջոցներ, որոնք հաճախ անհամատեղելի են սննդի հետ․ օրինակ գլիցերինով մշակումը (փայլուն տեսքի համար) կամ հակահիգիենիկ և կեղտոտ միջավայրում չորացնելուց հետո քիմիական լուծույթներով լվանալը՝ ախտահանելու նպատակով։ Օգտագործվո