Сообщения

Сообщения за январь, 2017

Չորացրած լոլիկ կամ լոլիկի չիր․ անսպասելի, զարմանալի և հրաշալի

Изображение
 Այս նյութը պատրաստելու համար բավականին երկար փնտրեցինք հավաստի տեղեկատվություն ձեր ուշադրությանը ներկայացնելու համար։ Եվ մեր փնտրտուքի արդյունքում կարելի է ասել, որ նորովի բացահայտեցինք բնության այս հրաշալի պարգևը։ Անսպասելիորեն պարզվեց, որ մեզ այդքան ծանոթ լոլիկը այնքան հարուստ է մեզ անծանոթ առողջարար հատկություններով, որ մեկ գրառմամբ հնարավոր չէ ներկայացնել ամբողջը։   Կփորձենք հնարավորինս սեղմ և արդյունավետ կերպով ներկայացնել այդ տեղեկատվությունը։   Եվ այսպես. լոլիկը պարունակում է վիտամիններ C, B7 (բիոտին),  K,  A, B6, B3, B1, և E (նշված են ըստ պարունակության՝ շատից քիչ), միներալներ՝ մոլիբդեն, կալիում, պղինձ, մանգան, ֆոսֆոր և այլն  (նշված են ըստ պարունակության՝ շատից քիչ) և լիկոպին , որը նույնպես հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ։ Պետք է նշել, որ հատկապես լոլիկի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն են, որ այն դարձնում են շատ ազդեցիկ միջոց օրգանիզմի կենսունակության բարձրացման համար։      Այս բոլոր օգտակար նյութերը և միկրոտարրերը մեծ օգուտ են տալիս օրգանիզմի մի քանի ուղղությունն