Բալի չիր. առողջության համեղ դաշնակից
Տարբեր ժամանակներում տարբեր մրգեր և դրանցից ստացվող տարբեր սննդատեսակներ դառնում են նորաձև, հայտարարվում են որպես առողջության հր աշալի աղբյուր: Դրանց մասին գրվում են տարբեր հոդվածներ, բլոգներ, դրանք դառ նում են պահանջված տարբեր նորաձև հաստատություններում որպես կոկտեյլների բաղադրիչ, սպորտային, առողջարար սնունդ և այլն: Օրինակ՝ նուռը, կապույտ հապալասը, կամ շատ հաճախ էկզոտիկ պտուղներ, ինչպես ասենք ամազոնյան ասայի արմավը, որոնք հանրահայտ են իրենց հակաօքսիդիչ և ծերացման դեմ պայքարող հատկություններով: Սակայն թող անակնկալ չլինի, երբ իմանաք, որ ձեզ շատ ծանոթ թթվաշ ու թարմացնող քաղցրահամով պտուղը՝ բալը, և հատկապես բալի չիրը ոչնչով չի զիջում և շատ կետերով նաև գերազանցում է շատ նորաձև ու պահանջված մրգերին: Բալի չիրը երիտասարդության և առողջության պաշտպան Ավելի ու ավելի հստակ և գիտականորեն հիմնավորված է դառնում այն փաստը, որ մարմնում ազատ ռադիկալներն են հանդիսանում ծերացման և հիվանդությունների առաջացման գլխ ավոր պատճառ, քանի որ հենց դրանք են նպաստում քաղցկեղի, սրտային հիվ