Բալի չիր. առողջության համեղ դաշնակից

    
  Տարբեր ժամանակներում տարբեր մրգեր և դրանցից ստացվող տարբեր սննդատեսակներ դառնում են նորաձև, հայտարարվում են որպես առողջության հրաշալի աղբյուր: Դրանց մասին գրվում են տարբեր հոդվածներ, բլոգներ, դրանք դառնում են պահանջված տարբեր նորաձև հաստատություններում որպես կոկտեյլների բաղադրիչ, սպորտային, առողջարար սնունդ և այլն: Օրինակ՝ նուռը, կապույտ հապալասը, կամ շատ հաճախ էկզոտիկ պտուղներ, ինչպես ասենք ամազոնյան ասայի արմավը, որոնք հանրահայտ են իրենց հակաօքսիդիչ և ծերացման դեմ պայքարող հատկություններով: 
    Սակայն թող անակնկալ չլինի,  երբ իմանաք, որ ձեզ շատ ծանոթ թթվաշ ու թարմացնող քաղցրահամով պտուղը՝ բալը, և հատկապես բալի չիրը ոչնչով չի զիջում և շատ կետերով նաև գերազանցում է շատ նորաձև ու պահանջված մրգերին: 
    

Բալի չիրը երիտասարդության և առողջության պաշտպան 

    Ավելի ու ավելի հստակ և գիտականորեն հիմնավորված է դառնում այն փաստը, որ մարմնում ազատ ռադիկալներն են հանդիսանում ծերացման և հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, քանի որ հենց դրանք են նպաստում քաղցկեղի, սրտային հիվանդությունների, Ալցհեյմերի հիվանդության, արթրիտի և նույնիսկ կնճիռների առաջացմանը:
    Ազատ ռադիկալները վերահսկելու համար մարմինն օգտագործում է հակաօքսիդիչ ֆերմենտների և վիտամինների սեփական ցանցը, բայց սննդից առաջացող հակաօքսիդանտները կարող են ուժեղացնել բջիջները վնասող թթվածնային ռադիկալներին վերահսկելու մարմնի կարողությունը:
    Անտոցիանինի տիպի հակաօքսիդանտները, որոնք բալին տալիս են իր հարուստ գույնը, պատկանում են ֆլավոնոիդներ կոչվող ֆենոլիկ բաղադրիչների խմբին: Եվ բուսական սննդի մեջ պարունակվող բազմաթիվ ֆլավոնոիդների մեջ անտոցիանիններն ունեն ամենամեծ հակաօքսիդային ուժը: 
    Բալը պարունակում է ավելի շատ անտոցիանիններ, քան մրգերի մեծամասնությունը, իսկ քաղցր կեռասի հետ համեմատ դրանց պարունակությունը բալի մեջ ավելի է 2-4 անգամ:
    Գուցե կհարցնեք, "Ի՞սկ կապույտ հապալասը": Հապալասը պարունակում է շատ բարձր քանակի հակաօքսիդիչներ, սակայն սալորը, չամիչը, մուգ շոկոլադը, նուռը և ասայի արմավը հաղթում են կապույտ հապալասին: Նաև մենք չենք խոսում թարմ բալի մասին, որը հակաօքսիդիչների պարունակությամբ հավասար է կապույտ հապալասին, այլ բալի չրի մասին, որի մեջ  հակաօքսիդիչները, ինչպես նաև մյուս բաղադրիչները, գերխտացված են:
    Ընդհանուր առմամբ սննդի հակաօքսիդիչ կարողությունների չափման համար կիրառվում են տարբեր համակարգեր: Դրանցից մեկը, որն ընդունված է նաև ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի (USDA)  կողմից հանդիսանում է ORAC (Oxygen Radical Absorbance Capacity - թթվածնային ռադիկալների կլանման կարողություն) սանդղակը: ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA)  և Բրունսվիք Լաբորատորիաների կողմից իրականացրած փորձերի արդյուքնում արձանագրվել են հետևյալ ORAC արժեքները 100գ. մթերքի համար:

 Մթերք ORAC
միավոր
  
         
 Բալի չիր*   6 800 
 Ասայի արմավ     5 754
 Կապույտ հապալաս     2 400
 Սառեցված բալ     2 100
 Ելակ     1 540
 Ազնվամորի 1 220


    (*Բալի չրի և թարմ բալի միավորների տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բալի մեջ պարունակվող ֆենոլները չորացման ընթացքում խտանում են): 

    Համաձայն ԱՄՆ Գյուղ. դեպարտամենտի հետազոտողների գնահատականների մարդը օրեկան պետք է սպառի 3000-5000 ORAC միավոր սնունդ, որպեսզի հասնի արյան մեջ հակաօքսիդացման այն մակարդակին, որն ապահովում է առողջության օգուտները: Հետևությունները և հաշվարկները թողնում ենք Ձեզ:


Բալի չիրը գլխուղեղի համար

    Գլխուղեղը հատկապես զգայուն է ազատ ռադիկալներից օքսիդատիվ վնասվածքների նկատմամբ, քանի որ դրան բաժին է ընկնում մարմնի կողմից սպառվող թթվածնի 20%-ը, այն պարագայում, երբ այն կազմում է մարմնի ընդհանուր քաշի ընդամենը 2%-ը: Ուստի բալի չրի մեջ պարունակվող հակաօքսիդիչները պաշտպանում են գլխուղեղի բջիջները և նեյրոնները: 


Բալի չիրը որպես առողջ քնի գրավական

    Հավանաբար զգացել եք այն թմրեցնող և քնաբեր ազդեցությունը, որ հաճախ արտահայտվում է բալի հյութ կամ կոմպոտ խմելուց հետո: Դա պայմանավորված է բալի մեջ մելատոնինի առկայությամբ, որը շատ հազվադեպ է հանդիպում սննդի մեջ: Թերևս միայն ընկույզն է, որ բալի հետ միասին հանդիսանում է մելատոնինի եզակի սննդային աղբյուրներից մեկը: Մելատոնինը ուժեղ հակաօքսիդիչ է, որն արտադրվում է գլխուղեղում և կարգավորում է մարմնում կանոնավոր ընթացող գործընթացների ռիթմն ու քնի մոդելները: Բալի մեկ գրամը պարունակում է 13,5 Նգ մելատոնին:  
     Մելատոնինի հանրահայտ հետազոտող Ռասսել Ռեյթերը Տեքսասի համալսարանից, պնդում է որ մեկ բուռ բալ ուտելը կարող է օգնել բարձրացնել արյան մեջ մելատոնինի մակարդակը այդպիսով նպաստելով լիարժեք և հանգստացնող քնին:
    Մելատոնինը նաև օգնում է պաշտպանել անոթային համակարգը, նվազեցնել բորբոքումները (հիշենք մրսած ժամանակ բալի մուրաբայով թեյը), նվազեցնել իշեմիան և վիրահատությամբ պայմանավորված ռեպերֆուզիոն վնասվածքները: 


    Բալի չիրն ունի նաև գիտականորեն ապացուցված այլ օգտակար հատկություններ, օրինակ՝
  • նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը,
  • մաքրում է լյարդը,
  • մաքրում է աղիներում եղած վնասակար քիմիական միացությունները՝ թույլ չտալով դրանց ներթափանցել արյան մեջ, 
  • նվազեցում է նիկոտինից կախվածությունը ( խորհուրդ է տրվում այն ծխողներին, ոովքեր ցանկանում են թողնել ծխելը):

    ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բալի չիրն ունի ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ: Այն հակացուցված է՝ 

  •  ստամոքսի խոց ունեցող հիվանդներին, 
  • շաքարային դիաբետ ունեցողներին,
  • ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին: 

Աղբյուրներ՝

5. Reiter RJ, Tan DX, Osuna C, Gitto E. Actions of melatonin in the reduction of oxidative stress. Journal of Biomedical Science. 2000;7:444-458.
6. Reiter RJ, Tan DX. Melatonin in plants. Nutrition Reviews. 2001;59:286-290.

8. https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1111/j.1750-3841.2012.02681.x

9. https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1111/j.1365-2621.2004.tb17858.x

   

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծիրանի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Դեղձի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Չրային խոհանոց․ չրերով կոմպոտ