Դեղձի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին
Դեղձը երևի թե ամենահամեղ, բուրավետ և հաճելի մրգերից մեկն է։ Այն իսկապես շատ համեղ է և մայր բնության կողմից լավ լիցքավորված է օգտակար նյութերով։ Իսկ չորացրած դեղձն արդեն հանդիսանում է մի քանի անգամ ավել օգտակար հզորություն ունեցող "նռնակ", որի "պայթյունից" մեր օրգանիզմը միայն կշահի։
Իսկ ի՞նչ կա այդ նռնակի մեջ․ այնտեղ կա բետա-կարոտին, B խմբի՝ ներառյալ PP, տիամին և B1 վիտամիններ, վիտամին E և այլն։ Այս պարունակությունը համալրում են նաև միներալները՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։
Եվ այսպես, բացի նրանից, որ մեր "նռնակն" ունի շատ գայթակղիչ հոտ և նուրբ համ, այն իր հրաշալի պարունակության շնորհիվ նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։ Մասնավորապես այն օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածութունից հետո (սա կարծում ենք շատ կհետաքրքրի հատկապես գրասենյակային ծանրաբեռնված աշխատանք կատարողներին), ամրապնդում է իմունիտետը (իսկականն է այս գրիպների և այլ վարակների շրջանում) բարելավում է լեղապարկի աշխատանքը, կանոնավորում է արյան բաղադրությունը՝ կարգավորելով հեմոգլոբինի մակարդակը։ Այս վերջին հատկությունը շատ օգտակար է հատկապես հղիներին, քանի որ դեղձի չիրը նրանց կօգնի վերականգնել օրգանիզմում հանքանյութերի և վիտամիններիր մակարդակը, խուսափել երկաթի պակասից առաջացող սակավարյունությունից, ինչպես նաև տոկսիկոզի դեպքում կազատի սրտխառնոցից։
Կալիումի բարձր պարունակությունը խոսում է նրա մասին, որ այն նաև շատ օգտակար է սիրտ-անոթային համակարգի պրոֆիլակտիկայի և հիվանդությունների դեմ պայքարելիս, նյարդային հիվանդությունների բուժման դեպքում։ Կանոնավոր կերպով օգտագործելու պարագայում դեղձի չրի օգնությամբ կարելի է վերացնել աղիներում խմորումների և նեխման պրոցեսները։ Փոքրիկների աղիների խցանումները հանգիստ կարելի է բացել առանց քիմիական մշակումների և հավելումների դեղձի չրի միջոցով՝ թուլացնող դեղամիջոցների փոխարեն։
Դեղձի չիրն ունի նաև կոսմետիկ օգտակարություն։ Եթե հետաքրքրում է դեղձի չրի կոսմետիկ կիրառությունը՝ գրեք մեկնաբանություններում։ Կփորձենք ներկայացնել առանձին գրառմամբ։
Սահմանափակումներ․
- բարձր կալորիաների պարունակություն - թարմ դեղձի 100 գրամը պարունակում է 35-40 կալորիա, սակայն դեղձի չրի մեջ այն հասնում է 280 կալորիայի։ Այնպես, որ դիետաների պարագայում զգույշ եղեք․․․տիկնայք և օրիորդներ :)
- թուլացնող հատկություններ - շատ դեղձի չիր ուտելը ձեզ հաճախ զուգարան կտանի․․․։
Այսքանը դեղձի չրի մասին՝ հակիրճ։
Խուսափեք հիվանդություններից առանց դեղերի և եղեք առողջ՝ հաճելին զուգակցելով օգտակարի հետ։
Комментарии
Отправить комментарий