Ծիրանի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Ծիրանի չիրը հավանաբանր հանդիսանում է ամենատարածվածը և ամենից շատ օգտագործվողը Հայաստանում։ Երևի թե չկա մեկը, որ  լսած չլինի "սրտի համար լավ ա" կամ "սրտի դեղ ա" արտահայտությունը։ Սակայն արդյո՞ք միայն դրանով սահմանափակվում են ծիրանի չրի օգտակար հատկությունները։

Ընդհանրապես, ի տարբերություն թարմ մրգի, չրի մեջ օգտակար նյութերի քանակը մի քանի անգամ մեծ է (բացառություն են կազմում ջերմային ազդեցությունից նվազող, իսկ արևային չորացման պարագայում նաև արևի ճառագայթներից քայքայվող որոշ վիտամիններ և նյութեր), քանի որ ջրահեռացման արդյունքում տեղի է ունենում նյութերի խտացում։ Օրինակ, 100 գրամ ծիրանի չրի մեջ կան 5-10 անգամ ավելի շատ օգտակար նյութեր և տարրեր, քան նույն քանակի թարմ մրգի մեջ։ 
Եվ իրականում, փակ խցիկային չորացում անցած, առանց քիմիական հավելումների և մշակումների ծիրանի չիրը, բացի շատ հաճելի ուտելիք լինելուց, նաև հանդիսանում է բազմաթիվ օգտակար նյութերի շտեմարան։ Այսպես, այն պարունակում է վիտամիններ՝ A, B1, B2, B3 (կամ PP), B4, B5, B6, B9, C, E, K,  կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, սելեն, ցինկ, մանրաթելեր․․․ ու էլի մի քանի միկրո, մակրո և այլ օգտակար տարրեր, որոնց թվարկելն արդեն երկար կտևի։ 

Ավելի լավ է փորձենք ներկայացնել մի քանի օգուտներ, որոնք մեր օրգանիզմն ստանում է ծիրանի չրի օգտագործումից։ 

Այսպես, մագնիումը, կալիումը, երկաթը անհրաժեշտ են սրտամկանի լիարժեք աշխատանքի համար, որը նշանակում է արյան նորմալ շրջանառություն, ինչը բերում է օրգանիզմի երիտասարդացման, արյան ճնշման նորմալացման, հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը և այլն։  Ծիրանի չիր անհրաժեշտ է օգտագործել նաև սակավարյունության պարագայում, ինչպես նաև հղի ժամանակ, երբ բնական կերպով իջնում է հեմոգլոբինի մակարդակը։ Այն խորհորդ է տրվում նաև միզամուղ օգտագործող մարդկանց՝ օրգանիզմը կալիումի լվացումից պահպանելու նպատակով։ 
Ծիրանի չիրն ընդհանրապես հանդիսանում է բավականին հզոր հակաօքսիդանտ և նպաստում է օրգանիզմի մաքրմանը ծանր մետաղների միացություններից, շլակից, ռադիոնուկլիոդներից և այլն։ Այն նաև  ունի թեթև թուլացնող ազդեցություն աղեստամոքսային տրակտի վրա, որը նպաստում է այդ համակարգի մաքրմանը և կանխում է խցանումների առաջացումը։ Իսկ վիտամին A-ի մեծ պարունակությունն ուղղակիորեն նպաստում է տեսողության լավացմանը։

Ծիրանի չրի օգուտները շատ են և այն օգտակար բազմազան հատկությունների եզակի համադրություն է, որը մայր բնությունը տվել է մեզ։  Սակայն դա դա չի նշանակում, որ ծիրանի չիրը կարելի է ընդունել անսահմանափակ քանակով։ Նորմալ օրգանիզմի համար օրեկան չափաբաժինը կազմում է 80-100 գ, այլապես այն կարող է բերել․

  • արյան ճնշման իջեցման՝ հատկապես այն մարդկանց մոտ, որոնք արյան ցածր  ճնշման խնդիրներ արդեն իսկ ունեն,
  • աղեստամոքսային համակարգի խանգարման,
  • ինքնազգացողության վատացման գեր մարդկանց և շաքարային դիաբետ ունեցողների մոտ․ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Այսքանով կցանկանայինք սահմանափակել տեղեկատվության այս չափաբաժինը․․․ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ 

Շնորհակալություն ձեզ մեր գրառումներին հետևելու համար։ 



Комментарии

Популярные сообщения из этого блога

Դեղձի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Չրային խոհանոց․ չրերով կոմպոտ