Сообщения

Сообщения за 2016

Դեղձի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Изображение
  Դեղձը երևի թե ամենահամեղ, բուրավետ և հաճելի մրգերից մեկն է։ Այն իսկապես շատ համեղ է և մայր բնության կողմից լավ լիցքավորված է օգտակար նյութերով։ Իսկ չորացրած դեղձն արդեն հանդիսանում է մի քանի անգամ ավել օգտակար հզորություն ունեցող "նռնակ", որի "պայթյունից" մեր օրգանիզմը միայն կշահի։    Իսկ ի՞նչ կա այդ նռնակի մեջ․ այնտեղ կա բետա-կարոտին, B խմբի՝ ներառյալ PP, տիամին և B1 վիտամիններ, վիտամին E և այլն։ Այս պարունակությունը համալրում են նաև միներալները՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։    Եվ այսպես, բացի նրանից, որ մեր "նռնակն" ունի շատ գայթակղիչ հոտ և նուրբ համ, այն իր հրաշալի պարունակության շնորհիվ  նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։ Մասնավորապես այն օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածութունից հետո (սա կարծում ենք շատ կհետաքրքրի հատկապես գրասենյակային ծանրաբեռնված աշխատանք կատարողներին), ամրապնդում է իմունիտետը (իսկականն է այս գրիպների և այլ վարակների շրջանում) բարելավում է լեղապարկի աշխատանքը, կանո

Չրային խոհանոց․ չրերով կոմպոտ

Изображение
Չրային խոհանոց Նախաբան Մեր գործունեության սկբից ի վեր, ուսումնասիրելով չրագործությունը, ծանոթանալով չրերի տեսակներին, դրանց օգտակար հատկություններին, չորացման ընթացքում այդ հատկությունների պահպանման առանձնահատկություններին, կիրառությանը և այլն, տրամաբանորեն հասանք մի կետի որտեղից պարզ դարձավ, որ չրերը միայն հենց այնպես ուտելու և Սուրբ Զատիկի փլավի բաղադրիչ չեն, այլ դրանք իրենց ուրույն տեղն ունեն նաև խոհանոցում, հատկապես հայկական ավանդական խոհանոցում։ Մենք շարունակեցինք մեր փնտրտուքը և մեզ համար բացահայտեցինք բազմաթիվ ճաշատեսակներ և քաղցրավենիքներ, որոնց հիմնական բաղադրիչը հանդիսանում են չրերը։ Որոշեցինք սկսել մի շարք, որը կոչեցինք "չրային խոհանոց" և ներկայացնել այդպիսի "չրային" բաղադրատոմսեր ոչ միայն հայկական, այլ նաև այլ երկրների խոհանոցներից։ Դիմավորեք մեր առաջին բաղադրատոմսը, երևի թե ամենից պարզը։  Չրերով կոմպոտ Չրերով կոմպոտ կարելի է պատրաստել համարյա բոլոր չրերից։ Կարող եք վերցնել մեկ տեսակ, ասենք ծիրանի չիր, կամ խառնել մի քանի տեսակներ՝

Ծիրանի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Изображение
Ծիրանի չիրը հավանաբանր հանդիսանում է ամենատարածվածը և ամենից շատ օգտագործվողը Հայաստանում։ Երևի թե չկա մեկը, որ  լսած չլինի "սրտի համար լավ ա" կամ "սրտի դեղ ա" արտահայտությունը։ Սակայն արդյո՞ք միայն դրանով սահմանափակվում են ծիրանի չրի օգտակար հատկությունները։ Ընդհանրապես, ի տարբերություն թարմ մրգի, չրի մեջ օգտակար նյութերի քանակը մի քանի անգամ մեծ է (բացառություն են կազմում ջերմային ազդեցությունից նվազող, իսկ արևային չորացման պարագայում նաև արևի ճառագայթներից քայքայվող որոշ վիտամիններ և նյութեր), քանի որ ջրահեռացման արդյունքում տեղի է ունենում նյութերի խտացում։ Օրինակ, 100 գրամ ծիրանի չրի մեջ կան 5-10 անգամ ավելի շատ օգտակար նյութեր և տարրեր, քան նույն քանակի թարմ մրգի մեջ։  Եվ իրականում, փակ խցիկային չորացում անցած, առանց քիմիական հավելումների և մշակումների ծիրանի չիրը, բացի շատ հաճելի ուտելիք լինելուց, նաև հանդիսանում է բազմաթիվ օգտակար նյութերի շտեմարան։ Այսպես, այն պարունակում է  վիտամիններ՝ A, B1, B2, B3 (կամ PP), B4, B5, B6, B9, C, E, K,  կալիում, ֆոսֆ

Չրեր․ օգտակար թե վնասակար

Изображение
Չրերի օգտակարության վերաբերյալ տեղեկատվությունը շատ է։ Նույնիսկ շատ-շատ։ Թե՛ մեր առօրյայում, թե՛ օրվա լրահոսի մեջ շատ հաճախ ենք հանդիպում դրանց օգտակարության վերաբերյալ տարատեսակ տեղեկատվության։ Սակայն իրո՞ք բոլոր չրերն են օգտակար։ Այո, օգտակար են, սակայն կարող են նաև լինել վնասակար։ Խնդիրը չորացված մրգերի մեջ չէ, այլ դրանց չորացման գործընթացում կիրառվող քիմական մշակման։ Վաճառակետերում հանդիպող գույնզգույն, շողշողացող և կանչող չրերը հիմնականում անցել են քիմիական մշակում, որի նպատակն է երկարացնել պահպանման ժամկետը, պահպանել կամ ավելի վառ դարձնել մրգի նախնական գույնը, պաշտպանել միջատներից և այլն։ Միջազգային պրակտիկայում , հատկապես խոշոր չրագործական երկրներում, անբարեխիղճ արտադրողների կողմից կիրառվում են չրերին ախորժելի տեսք տալու քիմիական միջամտությունների բազմաթիվ միջոցներ, որոնք հաճախ անհամատեղելի են սննդի հետ․ օրինակ գլիցերինով մշակումը (փայլուն տեսքի համար) կամ հակահիգիենիկ և կեղտոտ միջավայրում չորացնելուց հետո քիմիական լուծույթներով լվանալը՝ ախտահանելու նպատակով։ Օգտագործվո