Չրային խոհանոց․ չրերով կոմպոտ
Չրային խոհանոց
Նախաբան
Մեր գործունեության սկբից ի վեր, ուսումնասիրելով չրագործությունը, ծանոթանալով չրերի տեսակներին, դրանց օգտակար հատկություններին, չորացման ընթացքում այդ հատկությունների պահպանման առանձնահատկություններին, կիրառությանը և այլն,
տրամաբանորեն հասանք մի կետի որտեղից պարզ դարձավ, որ չրերը միայն հենց այնպես ուտելու և Սուրբ Զատիկի փլավի բաղադրիչ չեն, այլ դրանք իրենց ուրույն տեղն ունեն նաև խոհանոցում, հատկապես հայկական ավանդական խոհանոցում։ Մենք շարունակեցինք մեր փնտրտուքը և մեզ համար բացահայտեցինք բազմաթիվ ճաշատեսակներ և քաղցրավենիքներ, որոնց հիմնական բաղադրիչը հանդիսանում են չրերը։ Որոշեցինք սկսել մի շարք, որը կոչեցինք "չրային խոհանոց" և ներկայացնել այդպիսի "չրային" բաղադրատոմսեր ոչ միայն հայկական, այլ նաև այլ երկրների խոհանոցներից։ Դիմավորեք մեր առաջին բաղադրատոմսը, երևի թե ամենից պարզը։

Չրերով կոմպոտ
Չրերով կոմպոտ կարելի է պատրաստել համարյա բոլոր չրերից։ Կարող եք վերցնել մեկ տեսակ, ասենք ծիրանի չիր, կամ խառնել մի քանի տեսակներ՝ ըստ ձեր ընտրության և նախասիրության։ Ուղղակի պետք է հավաքել Ձեր նախընտրած չրերի փունջը։ Գոյություն ունեն կոմպոտների պատրաստման արագ և հիմնական եղանակներ։
Արագ եղանակ
Վերցնում եք 150-200 գր չիր։ Եթե չրերը չորացված են արևային եղանակով և տեսնում եք քիմիական մշակման առկայություն (փայլուն տեսք, համաչափ գույն, ծծումբի թույլ հոտ և այլն), անպայման լավ լվանում եք հոսող ջի տակ (մեր չրերը պարզապես թրջում եք 1-2 րոպե՝ փափկեցնելու համար😊)։ Այնուհետև քամում եք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում 1 լիտր ջուր և եփում։ Հասցնում եք եռման աստիճանի և եռացնում 10-15 րոպե։ Համտեսում եք, և եթե քաղցրության պակաս եք զգում ՉԵՔ ավելացնում շաքարավազ։ Ավելացնում եք 1-2 ճաշի գդալ մեղր։ Այնուհետև սառեցնում եք և վայելում։ Կարող եք փորձել նաև ավելացնել մի փոքր լիմոնի հյութ։
Այս եղանակը արագ է, սակայն ստացված կոմպոտի մեջ ավելի քիչ վիտամիններ և օգտակար նյութեր են պահպանվում։
Հիմնական եղանակ
Այս եղանակով կոմպոտ պատրաստելու նախապատրաստությունը և չափաբաժինները նույնն են, ինչ արագի պարագայում։ Հիմնական տարբերությունը եփման և սառեցման պրոցեսի մեջ է։ Այսպես․ չրերը լվանալուց/թրջելուց հետո դնում ենք քամվելու, իսկ ջուրը կաթսայում տաքացնում եք մինչև եռման աստիճան։ Եռման պրոցեսը սկսելիս ավելացնում եք քամված չիրը և եփում 10-15 րոպե։ Այնուհետև վերցնում եք կրակից, փաթաթում որևէ տաք կտորի մեջ և դնում թրմվելու 4-6 ժամ։ Ժամանակը լրանալուց հետո հանում եք կաթսան և դնում սառնարանում՝ 8-12 ժամով։ Դրանից հետո ձեր հրաշք ըմպելիքը պատրաստ է, որը կարող եք մատուցել թե՛ մեծերին, թե՛ հատկապես փոքրերին, քանի որ այս եղանակով պատրաստելու դեպքում չրերը կոմպոտին են փոխանցում իրենց մեջ եղած օգտակար նյութերի և վիտամինների մեծ մասը, որովհետև եռման պրոցես չեն անցնում և թրմվում են։ Եթե չրերի քաղցրությունն անբավարար եք համարում, նորից կարող եք ավելացնել մեղր (կրակից վերցնելուց հետո)։
Անուշ լինի։
Titanium Pry Bar at The Cosmopolitan - Online grocery
ОтветитьУдалить› shopping › titanium wood stoves stainless-pry-bar-t- womens titanium wedding bands › shopping › stainless-pry-bar-t- Our classic plastic craft bar with a mens black titanium wedding bands touch of lime juice provides you with a more delicious kick titanium ore with your favorite dishes. The result is a great tasting sauce. thinkpad x1 titanium Tagged with