Չրեր․ օգտակար թե վնասակար
Չրերի օգտակարության վերաբերյալ տեղեկատվությունը շատ է։ Նույնիսկ շատ-շատ։ Թե՛ մեր առօրյայում, թե՛ օրվա լրահոսի մեջ շատ հաճախ ենք հանդիպում դրանց օգտակարության վերաբերյալ տարատեսակ տեղեկատվության։ Սակայն իրո՞ք բոլոր չրերն են օգտակար։
Այո, օգտակար են, սակայն կարող են նաև լինել վնասակար։ Խնդիրը չորացված մրգերի մեջ չէ, այլ դրանց չորացման գործընթացում կիրառվող քիմական մշակման։ Վաճառակետերում հանդիպող գույնզգույն, շողշողացող և կանչող չրերը հիմնականում անցել են քիմիական մշակում, որի նպատակն է երկարացնել պահպանման ժամկետը, պահպանել կամ ավելի վառ դարձնել մրգի նախնական գույնը, պաշտպանել միջատներից և այլն։
Միջազգային պրակտիկայում , հատկապես խոշոր չրագործական երկրներում, անբարեխիղճ արտադրողների կողմից կիրառվում են չրերին ախորժելի տեսք տալու քիմիական միջամտությունների բազմաթիվ միջոցներ, որոնք հաճախ անհամատեղելի են սննդի հետ․ օրինակ գլիցերինով մշակումը (փայլուն տեսքի համար) կամ հակահիգիենիկ և կեղտոտ միջավայրում չորացնելուց հետո քիմիական լուծույթներով լվանալը՝ ախտահանելու նպատակով։ Օգտագործվող քիմիկատների մնացորդներն էլ չրերի հետ հայտնվում են օրգանիզմում և տարածում իրենց բացասական ազդեցությունը։

Ողղակի հիշենք հայտնի ժողովրդական իմաստությունը․ "Ամեն փայլող բան ոսկի չէ"։
Комментарии
Отправить комментарий