Եռյակ ծիրանի


  Մեր գործունեության ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ ձեր՝ մեր հաճախորդների, նախասիրությունները խիստ տարբերվում են անգամ մեկ տեսակի չրի համար։ Ուստի որոշեցինք ստեղծել այն ապրանքը, որը դուք եք ցանկանում ստանալ, այլ ոչ թե արտադրել այն, ինչ մենք ենք ցանկանում և կարողանում։ Խնդիրը բավականին բարդ էր, պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մենք խիստ սահամնափակված ենք կիրառվող տեխնոլոգիաների և միջոցների հարցում մեր արտադրական փիլիսոփայությամբ և առաքելությամբ․ յն է, ստեղծել իրապես առողջարար, մաքուր, հիգիենիկ և համեղ արտադրանք առանց որևէ քիմիական, շաքարային ու այլ հավելումների։


  Որոշեցինք մեր մտադրության իրականացումը սկսել ծիրանի չրից՝ որպես չրի ամենատարածված և ավանդական տեսակը Հայաստանում։ Սա նաև այն չիրն է, որի վերաբերյալ հաճախորդների նախասիրությունները խիստ բազմազան են և միմյանցից միանգամայն տարբեր։ 
 Երկարատև պրպտումների, փորձարկումների և իրապես ստեղծագործ աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացանք Ձեր՝ մեր հաճախորդի համար ստեղծել երեք տեսակի համային, վիզուալ և այլ հատկանիշներով միանգամայն տարբեր արտադրանք։

  Ահա նրանք՝ Ձեր համար ստեղծված ծիրանե եռյակը։ Ծանոթացեք և ընտրեք, թե որն է ավելի շատ համապատասխանում Ձեր նախասիրություններին, կենսակերպին և արժեքներին։


 Ավանդական․ այս չիրը պատրաստվում է ավանդական տեխնոլոգիաներով, այնպես ինչպես չորացրել են Ձեր տատիկը, գյուղում բնակվող հարազատները կամ գուցե նաև հենց ինքներդ։ Այն աչքի է ընկնում իր մուգ գույնով, իսկ անապակ ծիրանահամը Ձեզ հաստատ կվերադարձնի ամառ․․․գուցե նաև մանկություն։
  Այս տեսակը նախատեսված է նրանց համար, ովքեր չրի մեջ նախընտրում են մրգային անապակ համը և առողջարար հատկությունները։ 



 Փափուկ․ այս չիր պատրաստվում է հատուկ ջերմաստիճանում և պայմաններում։ Այն պահպանում է ավանդական ծիրանաչրի համային հատկությունները, սակայն ավելի փափուկ է, իսկ գունային երանգներն ավելի ակնահաճո են և համասեռ։ Այս չիրը կգերի Ձեզ իր հարուստ համով և նրբությամբ։
     Նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են չրի անապակ մրգային համը, առողջարար հատկությունները, համասեռ գույնը և  փափկությունը։



  Արևահատ․ այս տեսակը հանդիսանում է մեր արտադրության զարդը։ Դրա ստացման տեխնոլոգիան շատ բարդ է և պահանջում է անընդհատ ձեռքի աշխատանք ու քար համբերություն։ Արտադրանքի ծավալը շատ սահմանափակ է՝ կապված ստացման բարդ տեխնոլոգիաների հետ։ Այս չիրն աչքի է ընկնում իր շլացուցիչ բնական արևային դեղինով, յուրահատուկ համով և փայլով։ Հիասքանչ է՝ ինչպես արևից պոկված մասնիկ։
        Նախատեսված է ամենաքմահաճ հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել մաքուր, բնական, առողջարար չիր, որը եզակի է շուկայում իր համով, տեսքով և խիստ սահմանափակ է իր ծավալով։   

Комментарии

  1. Բարև Ձեզ,

    Ձեզ գործնական առաջարկ ունեմ, սա տեսնելուց հետո խնդրում եմ կապվեք ինձ հետ՝ arthur.harutyunian@fpwc.org

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալություն, արդեն կապնվել ենք։
      Հարգանքով՝

      Удалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Ծիրանի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Դեղձի չիր․ օգտակարի և սահմանափակումների մասին

Չորացրած լոլիկ կամ լոլիկի չիր․ անսպասելի, զարմանալի և հրաշալի